Հայաստանը կսկսի զարգացնել MICE տուրիզմը

mice տուրիզմՀայաստանն առաջիկայում փորձ է անելու զարգացնել գործնական զբոսաշրջությունը, կամ այլ խոսքով` MICE tourism-ը (Meetings-Incentive-Conferences-Events բառերի հապավումն է): Այդ մասին այսօր` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Զբոսաշրջության այս տեսակը ներառում է 4 հիմնական ուղղություն` հանդիպումներ (Meetings), գործուղումներ (Incentive), կոնֆերանսներ Conferences), ցուցահանդեսներ (Events):

Ա. Պետրոսյանի խոսքով` այս տեսակի զբոսաշրջությունը աշխարհում սկսել է ակտիվորեն զարգանալ, իսկ Հայաստանում այն հնարավորություն կտա ապահովել զբոսաշրջիկների հոսքը զբոսաշրջային ոչ ակտիվ սեզոնում (ինչպիսին, օրինակ, հանդիսանում է փետրվար-ապրիլը): Ըստ Ա. Պետրոսյանի` առկա ենթակառուցվածքները հնարավորություն տալիս են առաջիկա տարիներին որոշ քայլեր այս ուղղությամբ իրականացնել: Մասնավորապես` նախորդ տարի Հայաստան ացելած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հետ համաձայնություն է ձեռք բերվել այս տարվա հոկտեմբերին Երեւանում միջազգային աննախադեպ համաժողով անցկացնելու վերաբերյալ, որին կմասնակցեն տարբեր երկրների նախարարներ: Համաժողովի խորագիրն է. «Universal Values and Cultural Diversity in the 21 st century: How can tourism make a difference»:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն