Հնդկաստանի «MICE» գործակալությունների ճանաչողական այցը Հայաստան

mice-armenia Սույն թվականի օգոստոսի 16-20-ին Արմենիա Մարիոթ Երևան հյուրանողը, Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցը և Մումբայում Մարիոթի համաշխարհային վաճառքի գրասենյակը իրականացրեցին 4-օրյա ճանաչողական այց դեպի Հայաստան Հնդկաստանի «MICE» գործակալությունների մասնակցությամբ: Ծրագիրը նախաձեռնվեց «Էյր Արաբիա» ավիաուղիների և Մումբայում Մարիոթի համաշխարհային վաճառքի գրասենյակի կողմից՝ հաշվի առնելով «Էյր Արաբիայի» կողմից իրականացվող Երևան-Շարժա-Երևան նոր չվերթների փաստը:

Նպատակը

Սույն համատեղ նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը՝ որպես պոտենցիալ թիրախային շուկա Հնդկաստանի «MICE» և զբոսաշրջային գործարարության համար: Նախաձեռնության բոլոր ներդրումներն ապահովվել են «Էյր Արաբիայի», Հայաստանի և Հնդկաստանի Մարիոթի գրասենյակների, ինչպես նաև տեղական «Ակտիտուր» ընկերության կողմից:

Ծրագիրը

Ճանաչողական այցի ընթացքում հնդկական 10 «MICE» գործակալներին ներկայացվեցին այն նշանակալից հնարավորությունները, որոնք կապահովեն Հայաստանի՝ որպես «MICE» և զբոսաշրջության վայր ծառայելու համար: Մասնավորապես, մայրաքաղաք Երևանը, Գառնի-Գեղարդը, Սևանա լիճը, Ծաղկաձորը և զբոսաշրջային այլ վայրեր դարձան նորովի հայտնագործություն նրանց համար: Օգոստոսի 17-ին՝ երեկոյան, Հայաստանի Մարիոթ Երևան հյուրանոցի կողմից «MICE» գործակալների համար տրվեց ընթրիք, որին մասնակցեցին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, ինչպես նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:

Ճանաչողական այցի նախաձեռնությանն իր աջակցությունը ցուցաբերեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որ պետական-մասնավոր համագործակցությամբ ստեղծված կառույց է և նաև հանդես է գալիս՝ որպես Ազգային զբոսաշրջային կազմակերպություն:

Շնորհակալական ուղերձ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) կողմից.

«Մենք գոհունակություն ենք հայտնում Արմենիա Մարիոթին 10 հնդկական զբոսաշրջային գործակալների համար ճանաչողական այս այցի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար: Այն մեծապես կարևորվում է Հնդկաստանի և Հայաստանի միջև ակտիվ զբոսաշրջային շփումների հաստատման տեսանկյունից: Մենք նպատակադրված ենք՝ համատեղ բարձրացնելու Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը հնդկական շուկայում և խթանելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին` միևնույն ժամանակ ներգրավելով նոր ներդրումներ և գործարար նախաձեռնություններ Հայաստանի համար». Արման Խաչատուրյան, ՀԱՄՀ գործադիր տնօրեն:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝