Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոն
Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ ջութակահարուհի Մայու Քիշիման, Գրեմմի մրցանակակիր մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոն, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբը:
Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը 19:00
Ծրագրում` Արամ Խաչատրյան -Ջութակի կոնցերտ
Մենակատար՝ Մայու Քիշիմա (ջութակ/Ճապոնիա)
Ընդմիջում
Արամ Խաչատրյան -Սիմֆոնիա թիվ 3 (Սիմֆոնիա-պոեմ)
Արամ Խաչատրյան -Ձոն ցնծության՝ մեցցո-սոպրանոյի, տավիղների անսամբլի,
ջութակահարների անսամբլի, երգչախմբի և նվագախմբի համար
Մենակատար՝ Մարինա Դոմաշենկո (մեցցո-սոպրանո/Ռուսաստան)
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբ
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Համերգը նվիրվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 135- ամյակին



