Գյուղական նորարարական զբոսաշրջության խթանում
«Գյուղական նորարարական զբոսաշրջության խթանում» ծրագիրն ուղղված է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ու սոցիալական զարգացման նպատակով սևծովյան ավազանի երկրների (Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի) միջև գործընկերության հաստատմանը: Այս ծրագրի շրջանակներում համատեղ ռեսուրսներով ստեղծվում են գյուղական զբոսաշրջության համակարգեր՝ միասնական, նորարարական և ավանդական զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները խթանելու նպատակով:
Ծրագրի արդյունքում կամրապնդվեն տարածաշրջանային համագործակցությունը և գործընկերական կապերը՝ ֆիզիկական և մարդկային ռեսուրսների ինտեգրացված օգտագործման և փորձի փոխանակման միջոցով, որի նպատակն է բարելավել զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունները: Այս ամենը կխթանի սևծովյան ավազանի երկրների սոցիալական և տնտեսական զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում կստեղծվեն զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների արդյունավետ գործող ցանցեր, որոնք միասին կմշակեն և շուկա կհանեն նորարարական տուրիստական պրոդուկտ: Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռք բերումը:
Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից.
- Զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողների կարողությունների զարգացում գյուղական վայրերում հյուրընկալությանն առնչվող բիզնես ծավալելու և վարելու նպատակով:
- Ամբողջովին նոր, զբոսաշրջության ոլորտում նորարարական պրոդուկտի՝ §Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ¦-ի (Single Cross-border Visitor Package) մշակում
- Ներ և միջկառավարական մակարդակով կապերի համակարգում, որի արդյունքում երկրների որոշակի մարմինների միջև կապերը կդառնան փոխշահավետ:
Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն ուսուցումներ, կկազմակերպվեն կլոր սեղան քննարկումներ և փոխայցելություններ դեպի գործընկեր երկրներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից Եվրոպական միության կողմից Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով և իրականացվում է Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի գլխավորությամբ՝ Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի գործընկեր կազմակերպությունների և հաստատությունների հետ համատեղ:



